Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Բրյուսելում գտնվող Բելգիայի Թագավորական ակադեմիա` Եվրոպական ժողովրդական կուսակցության ընդլայնված կազմով գագաթնաժողովին մասնակցելու համար:

Գագաթնաժողովին հրավիրված են ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, որոնց կուսակցությունները ԵԺԿ անդամ են:

Գագաթնաժողովի օրակարգում է Եվրոպական խորհրդի հըանդիպման նախապատրաստումը: