Հայաստանում դատարանների ծանրաբեռնվածությունն արդարադատության տեսանկյունից լուրջ վտանգ է ստեղծում։ Այս մասին հունիսի 29-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ իր հանձնարարությունը վերաբերում է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելուն։

Գործադիր մարմնի ղեկավարն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց 3 ամսում, վիճակագրական տվյալների հիման վրա, առանձնացնել քաղաքացիական գործերը, որոնք դատական գործերում գերակշիռ մեծամասնություն են կազմում։ Նախարարը համապատասխան առաջարկությամբ պետք է հանդես գա կառավարությունում։