«Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված, ակտիվիստ  Գեւորգ Սաֆարյանն այսօր` հունիսի 29-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանում ներկայացրեց իր բողոքը: Նա նշեց, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անհիմն է` նշելով, որ նախաքննության ընթացքում քննիչը որեւէ գործոծղություն չի կատարել էական հանգամանքները բացահայտելու համար: Նրա խոսքով, նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ եւ առաջին ատյանի դատարանն անտեսելով դա` անհիմն դատավճիռ է կայացրել: Գեւորգ Սաֆարյանը նշեց, որ դատարանում ցուցմունք են տվել ոստիկան վկաները, որոնց անարժանահավատությունն ապացուցվում է դատարան ներկայացված տեսանյութով:Նացի այդ, վկաների ցուցմունքներն հակասում են իրար:

Մեղադրողը նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի ու Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքները անհիմն են եւ Վերաքննիչ դատարանն այն պետք է մերժի:

Տիգրան Հայրապետյանը միջնորդեց կրկին ուսումնասիրել գործով առկա տեսագրությունները:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատական ակտը լհրախարակվի 16:30-ին:

Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու իր փաստաբանը պահանջում են, որպեսզի քրեական գործ հարուցվի ոստիկան Գեղամ Խաչատրյանի դեմ, ում ցուցմունքի հիման վրա է ազատազրկման դատապարտվել Սաֆարյանը՝ պնդելով, որ 2016 թվականի Ամանորի գիշերը հենց Գեղամ Խաչատրյանն ու իր ենթականերն են հարվածներ հասցրել խաղաղ ցուցարարներին:

Երկրորդ հայցով բողոքարկվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասութան դատարանի դատավճիռը:

Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է 2016թ-ի հունվարի մեկից: Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում,  սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշեր ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որի մեջ դատարանը մեղավոր էր ճանաչել նրան եւ դատապարտել երկու տարի ազատազրկման: