Թուրքիայի Իզմիր նահանգի Օդեմիշի շրջանում մերկ տղամարդը մեծ իրարանցում է առաջացրել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Իզմիրի Օդեմիշի շրջանում խիստ շոգերը ստիպել են տղամարդուն քաղաքի ամենաբանուկ փողոցում ամբողջովին մեր քայլել։

Փողոցով անցնող մեքենաների վարորդներն ու անցորդները չեն կարողացել հավատալ իրենց աչքերին։ Քաղաքացիներից շատերը տղամարդուն նկարահանել ու սոցցանցեր են տեղադրել։