Ոստիկանությունը պարզել է, որ Երեւանի Չուխաջյան փողոցի բնակիչ 24-ամյա Արայիկ Խ.-ն բացի բացահայտված կողոպուտից էլի նման մի քանի հանցագործություններ է կատարել:
Կողոպուտի մասին ոստիկանության տեսանյութից հետո մի շարք քաղաքացիներ զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել, որ ճանաչել են իրենց կողոպտողին:
Մասնավորապես, հունիսի 4-ին նա մի քաղաքացուհու պարանոցից պոկել էր ոսկյա շղթան ու փախել:
Հունիսի 1-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած աղջիկը հայտնել է, որ ճանաչել է օրեր առաջ Հալաբյան փողոցում իր ոսկյա շղթան հափշտակել փորձողին:
Հաջորդ օրն էլ ոստիկանության դիմած կինն էլ հայտնել է, որ հենց Արայիկ Խ,-ն է հունիսի 6-ին Բաշինջաղյան փողոցում պոկել իր ոսկյա շղթան ու փախել:











