Ֆլորիդայի լողափերից մեկում գրեթե 80 մարդ շուրջ 100 մետր երկարությամբ կենդանի շղթա են կազմել, որպեսզի փրկեն ընտանիքին, որը ուժեղ հոսանքի պատճառով ափից հետու էր գտնվում եւ կարող էր ջրասույզ լինել։ Այս մասին -հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Ռոբերտա Ուրսրեյն ընտանիքի նետ հանգստանում էր լողափին, երբ նկատել է, որ իր երկու որդիներն անհետացել են տեսադաշտից։ Կինը տեսել է, որ իր երեխաներին հոսանքը քշում է եւ նրանց օգնության է շտապել։ Նրան են հետեւել ընտանիքի եւս 6 անդամներ։ Սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել դիմակայել տարերքին։
Նրանց օգնության են շտապել հանգստացողները, նույնիսկ նրանք, ովքեր լողալ չգիտեին։ Նրանք կենդանի շղթա են կազմել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել ողբերգությունից։











