79-ամյա իռլանդուհի Ռոզմարի Սմիթը ֆրանսիական Paul Ricard ավտոդրոմում վարել է «Ֆորմուլա–1»–ի 800 անգամ ուժեղ բոլիդը։ Այն կազմակերպել էր Renault Sport F1 թիմը՝ ի պատիվ իր 40–ամյակի տոնակատարության, փոխանցում է Motor–ը։
Երիտասարդ տարիներին Սմիթը կարուձեւ է սովորել եւ անգամ սեփական հագուստի խանութ ուներ, երբ հաճախորդներից մեկը նրան հրավիրել է որպես շտուրման մասնակցելու ավտոարշավի։ Շուտով նա թողել է իր բիզնեսը եւ լիովին կենտրոնացել արշավների վրա։
Սկզբում Սմիթը միայն շտուրման էր, բայց հետո վարորդ է դարձել, եւ իր կյանքի մեծ մասը նվիրել է ավտոարշավներին։
Ներկայումս Ռոզմարի Սմիթը ղեկավարում է սեփական վարորդական դպրոցը։












