Լոս Անջելեսում 14th Factory պատկերասրահի այցելուն սելֆի անելիս կոտրել է 200 հազար դոլար արժողությամբ ցուցանմուշը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Mashable-ը։
Տեսագրությունում երեւում է, թե ինչպես աղջիկը, չկարողանալով պահել հավասարակշռությունը, ընկել է եւ կոտրել ցուցանմուշները։ Ընկնելու հետեւանքով մեկը մյուսի հետեւից ընկել են բոլոր պատվանդանները։
Նշվում է, որ վնասվել են Hypercaine շարքի ցուցանմուշները։ Օբյեկտների հեղինակներն են նկարիչներ Սայմոն Բերչը, Գլորիա Յուն, Գաբրիել Չանն ու Ջեյկոբ Բիթցերը։ Դրանք տարագույն եւ տարատեսակ թագեր են եղել։











