Հնդկաստանում տղամարդը ծեծի է ենթարկել եղբոր կնոջը, որովհետեւ վերջինը դուստր է լույս աշխարհ է բերել՝ որդու փոխարեն։
Հարեւանը բջջային հեռախոսով տեսագրել է, թե ինչպես են տղամարդն ու նրա ընկերը մահակով ծեծում կնոջը, հաղորդում է English.alarabiya.net-ը։
Լսվում է՝ ինչպես է կինը բղավում եւ օգնության կանչում։ Կնոջ ընտանիքը դատական հայց է ներկայացրել նրա ամուսնու՝ Դալջիթ Սինգհի, նրա եղբոր ու ընկերոջ նկատմամբ։ Նրանք մեղադրվում են տուն ներխուժելու , կնոջը ծեծի ենթարկելու մեջ։ Երկուսն էլ ձերբակալվել են։











