Չինացի աթլետ Չժան Փեյմենն արագությամբ գերազանցել է Չենդու J-10 կործանիչին, գրում է RT-ն։

Մարզիկն օդանավի հետ մրցել է հարյուր մետր տարածությունում։ Մարզիկն ու կործանիչը թռիչքուղով շարժվել են գրեթե միեւնույն արագությամբ, սակայն եզրափակիչում Փեյմենին հաջողվել է առաջ անցնել։

Տասը վայրկյանում հարյուր մետր վազելով՝ աթլետը ռեկորդ է սահմանել։