Չինաստանի Խայսի Մոնղոլա- Թիբեթյան ինքնավար շրջանի բնակիչը տեսագրել է երկու խոշոր արջամկների կռիվը, որոնք որոշել էին հարաբերություններ պարզաբանել բանուկ մայրուղու մեջտեղում։ Անհասկանալի է, թե հատկապես ինչի համար էին կռվում կենդանիները, բայց դրանք իրենց իսկական բռնցքամարտիկների նման էին պահում, հայտնում է UPI-ն։
Կադրերում երեւում է, թե ինչպես են արջամկները ետեւի թաթերի վրա ցատկում ու միմյանց հարվածում։ Այդ միջադեպի պատճառով ճանապարհին մեծ խցանում է առաջացել։
Մոտ մեկ րոպե կռվելուց հետո արջամկները փախել են։ Ըստ ամենայնի, դրանցից ոչ մեկը լրջորեն չի տուժել։











