Էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ Բարսելոնայում հրդեհ է բռնկվել, որի պատճառով ստիպված են եղել տարհանել մոտ 22 հազար հանդիսատեսի, հայտնում է Ինտերֆաքսը։

Կազմակերպիչները պարզաբանել են, որ հրդեհը բռնկվել է տեխնիկական անսարքությունների պատճառով։

Տեղի իշխանությունների տեղեկություններով 22 143 մարդ է տարհանվել։ Ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել, ոմանց մոտ խուճապ է սկսվել։ Կրակը մարելու համար 11 հրշեջ բրիգադ է ժամանել։

Որոշ ականատեսներ հայտնել են, որ հրդեհի պատճառըը հրավառությունն էր։