«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի է ունեցել ավանդական հայկական հարսանիք։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը բեմադրած արարողության ժամանակ ցուցադրվել են հայկական հարսանիքի բոլոր ավանդույթները (ֆոտոռեպորտաժ)։
Հայկական տարազներով հարսն ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը ներկայացրել են հայկական հարսանիքի մոռացված տարրերը:
Արգելոց-թանգարանի տարածքը զարդարվել է հայկական մոտիվներով` գորգերով, կճուճներով, հնչել է հայկական ավանդական երգ, երաժշտություն` զուռնա-դհոլով:











