ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ցավակցել է Բարսելոնի ահաբեկչության հետեւանքով տուժածներին ու զոհվածների ազգականներին։ Այդ մասին գրառումը հրապարակվել է Պետդեպարտամենտի թվիթերում։

«Մենք պատրաստ ենք աջակցել Իսպանիայի իրավապահներին ու անվտանգության ծառայությանը»,- նշել է նա։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ տեղի ունեցածի կապակցությամբ իրենք օգնում են Բարսելոնում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։

«Ամբողջ աշխարհի ահաբեկիչները պետք է իմանան, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները մտադիր են գտնել ձեզ արդար դատաստանի համար»,- շեշտել է Թիլերսոնը։