Ամերիկացի 15-ամյա դեռահաս Պատրիկ Փոնսը Ռուբիկի խորանարդը (Ռուբիկ-կուբիկ) հավաքելու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Daily Mail-ը:
Վիրջինիայում անցկացված մրցույթի ընթացքում Փոնսին հաջողվել է գլուխկոտրուկը հավաքել 4,69 վայրկյանում:
Նոր համաշխարհային ռեկորդի դափնեկիրը խոստովանել է, որ ցնցվել է, երբ տեսել է իր արդյունքը:
Նախկին համաշխարհային ռեկորդը պատկանում էր ավստրալացի Ֆելիքս Զեմդեգսին, որը Ռուբիկ-կուբիկը հավաքել էր 4,73 վայրկյանում:











