«Իրմա» փոթորիկը հասել է Կուբայի ափերին։ Reuters-ի հաղորդմամբ հինգերորդ աստիճանի փոթորիկը հարվածել է Արչիպելագո դե Սաբանա Կամագուեին, քամու արագությունը 260 կմ/ժ-ի է հասել։ 

Սպասվում է, որ հարյուրամյակի ամենահզոր փոթորիկներից «Իրմա»-ն կիրակի առավոտյան Ֆլորիդա կհասնի։ Իշխանությունները տարհանել են նահանգի բնակչության մեծ մասին։ Ավելի վաղ «Իրմա»-ն «անցել է» Կարիբյան ավազանի կղզիներով՝ խլելով 21 մարդու կյանք։ 

Տեղական հեռուստաալիքի կադրերից ելնելով՝ Կուբան կարող է բախվել մյուս կարիբյան կղզիների սարսափի հետ՝ գորշ երկինք, անձրեւ, ճոճվող արմավենիներ, հսկայական ալիքներ, վնասված էլեկտրալարեր։ 

Կուբայի հյուսիսային ափին ալիքների բարձրությունը կարող է երեք մետրի հասնել։