«Իրմա» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին: Անձրեւով ուղեկցվող ահռելի ալիքներն ու ուժգին քամին պատուհասել են մերձափերը:
Ականատեսները համացանցում հրապարակել են վիթխարի ձագարի տեսանյութը, որն առաջացել է տարերքի հետեւանքով: Կադրերում երեւում է, թե ինչպես է ահռելի ջրե սյունը վեր բարձրանում: Օդերեւութաբանները զգուշացրել էին, որ «Իրմայի» հետեւանքով Ֆլորիդայի տարածքում կարող են բազմաթիվ տորնադոներ եւ ջրի պտտահողմեր առաջանալ, որոնք մեծ ավերածությունների կհանգեցնեն, փոխանցում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Նահանգի իշխանությունները 6 մլն-ից ավելի տեղացիներին կոչ են արել տարհանվել, այլապես ստիպված կլինեն դիմակայել փոթորկի ալիքներին:











