Ներկայումս Հայաստանի ելքը ԵՏՄ-ից երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։ Այդ մասին սեպտեմբերի 11ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից ԵՏՄ–ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ առաջ քաշված նախագծին՝ Աշոտյանը նշել է. «Ես կարծում եմ, որ այս հարցի քննարկումը կտրվի մեր հանձնաժողովին։ Մենք դեռ չենք ստացել նախագծի տեքստը։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի աշխատել փաստաթղթերը ստանալուց ետո։ Ընդհանուր առմամբ, այդ նախաձեռնությունը չի համապատասխանում երկրի արտաքին քաղաքական եւ տնտեսական շահերին»։











