ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերի մոտ ձկնորսի վրա բեղավոր դայակ շնաձուկ է հարձակվել, փոխանցում է Lenta-ն: 

Ամերիկացի Էրվին Մակկարթնին հանգստանում էր նավի վրա, մինչ նրա ծանոթները ծովն էին սուզվում օմար որսալու: Նրանցից մեկը ստորջրյա հրացանով ծովային պերկեսի է կրակել, եւ Մակկարթնին որոշել է ընկերոջն օգնել ձուկը հանել:

Երբ ձկնորսը ջուրն է նետվել, նրա վրա է հարձակվել ոչ մեծ շնաձուկ: Մակկարթնին պնդում է, որ ինքը ստիպված էր ձկանը 2 ձեռքով բռնել, որպեսզի այն փորը չկրծի:

Տղամարդը դժվարությամբ է լողացել մինչեւ նավը, սակայն նույնիսկ ջրից դուրս շնաձուկն ատամները չէր բացում: Նրա ծանոթներից մեկը ստիպված էր դանակ վերցնել ձկանը պոկելու համար: