Հնդկաստանի ՌՕՈւ-ի ուսումնամարզական օդանավ է կործանվել երկրի հարավում, օդաչուն հաջողությամբ կատապուլտվել է, հայտնում է NDTV-ն:
Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան՝ ՌՕՈւ-ի «Հաքիմփեթ» բազայի մոտակայքում, որը տեղադրված է Թելանգանա նահանգի Հայդարաբադ քաղաքից 25 կմ հեռավորությամբ:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ խոսքը հնդկական ուսումնամարզական HAL Kiran օդանավի մասին է: Չնայած օդանավը երկտեղանի է, աղետի պահին օդանավում մեկ օդաչու է եղել, որը հաջողությամբ կատապուլտվել է: Օդանավըն ամբողջեվին կործանվել է:
Տեղի ունեցածի պատճառները դեռեւս չեն պարզվել:











