Դանիայի ներգաթի եւ ինտեգրացիայի հարցերով նախարար Ինգեր Սթոյբերգին ստիպված էին տարհանել միգրանտների պահման կենտրոնից, որոնց մերժել էին ապաստան տրամադրել: Այս մասին հայտնում է The Local-ը:

Սթոյբերգը կենտրոն էր ժամանել DR հեռուստաալիքի ծրագրի նկարահանումների համար եւ շփվել է ընտանիքներից մեկի հետ, որը մերժում էր ստացել: Սակայն դրանից հետո նրան շրջապատել են այլ ընտանիքներ. ինչ-որ մեկը լուր է տարածել, թե ընտանիքը, որի հետ նախարարը հանդիպել է, այնուամենայնիվ ապաստան ստանալու է: Արդյունքում Սթոյբերգի թիկնապահները որոշել են նրան տարհանել:

Դեպքի վայրի հոլովակում երեւում է, թե նախարարի մեքենայի հեռանալու պահին ինչպես է մի երիտասարդ կին ցատկում մեքենայի ծածկի վրա, որից հետո ընկնում է մեքենայի կողքին:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով ոչ մեկը չի ուժել: Ինքը Սթոյբերգը միգրանտների պահման կենտրոնի մթնոլորտը «ագրեսիվ եւ դաժան» է անվանել: