Երգիծաբան Միխայիլ Զադորնովը գտել է երկրպագուներին հրաժեշտ տալու եղանակը: Երգիծաբանը սրտառուչ հոլովակ է ձայնագրել, փոխանցում է Рамблер-ը:
Հոլովակը հրապարակել է Միխայիլ Զադորնովի համահեղինակ Գարրի Պոլսկին: «Լուսնի սոնատի» հնչյունների ներքո երգիծաբանը արտասանում է Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունները՝ «Սպիտակ ձյուներն անցնում են»: Հոլովակը նկարահանել է Պոլսկին:
Ըստ հոլովակի սյուժեի՝ Զադորնովը ձմռանը զբոսնում է գյուղական բակում: «Ապրել եւ ապրել աշխարհում, բայց, հավանաբար, չի կարելի» բառերին համակցվում են դանդաղ թափվող ձյան կադրերը: Եվտուշենկոյի սրտառուչ բանաստեղծությունը երգիծաբանի շուրթերից հնչում է հրաժեշտի նման. «Սպիտակ ձյուներն անցնում են…Եվ ես էլ կանցնեմ: Մահվան համար չեմ վշտանում եւ անմահություն չեմ ակնկալում»:
«Չափազանց վաղ է, Միխայիլ Նիկոլաեւիչ, չափազանց վաղ է»,- հոլովակի վրա մակագրել է Գարրի Պոլսկին՝ այն տեղադրելով համացանցում:
Միխայիլ Զադորնովը մահացել է 70 տարեկանում քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո:











