Չինաստանի Չունցին նահանգի բնակիչ կինը մահից հրաշքով է խուսափել՝ ընկնելով մեքենայի տակ եւ անիվներից խույս տալով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատահարը գրանցել է մեկ այլ մեքենայի տեսասարքը:

Տեսանյութում վարորդը դուրս է ցատկում խցիկից եւ շտապում տուժածի մոտ: Մի քանի վայրկյանից նրանց մոտ են վազում այլ վարորդներ եւ անցորդներ:

Newsflare-ի տեղեկություններով՝ կինը ծանր վնասվածքներ է ստացել: