Վիետնամցի հեծանվորդը փրկել է խեդված շնիկին՝ պլաստիկե շշի միջոցով թոքերի արհեստական օդափոխություն կատարելով: Գործընթացը տեսանկարել է իր սաղավարտին ամրացված խցիկով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նախ շփել է գիտակցությունը կորցրած կենդանուն եւ ստուգել՝ արդյոք լեզուն կուլ չի տվել, ապա վերցրել է կտրված հատակով շիշը, դրել շնիկի մռութին եւ սկսել շնչել կոկորդի մեջ: Դրանից հետո շնիկը կյանքի նշաններ է ցույց տվել:

Հեծանվորդը նրան փաթաթել է կտորով՝ տաքացնելու համար: Վիետնամական լրատվամիջոցների հետ զրույցում նա խոստովանել է, որ ներշնչանքով է գործել եւ ոչինչ չի իմացել, թե ինչպես են ճիշտ կատարում արհեստական շնչառությունը: