Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հերթական արտահերթ նիստն է հրավիրել:

Այն հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ: Նշենք, որ օրակարգում ներառված է 17 հարց, այդ թվում Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը:

Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտվել է, ինչպես ամեն տարի, Կառավարությունը անընդմեջ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ նստաշրջանում չքննարկված նախագծերն ընդունելու համար: