ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Magic Kingdom զվարճությունների այգում տեղադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսող քանդակը, հայտնում է New York Daily News-ը:
Վերականգնումից հետո ցուցահանդեսը կբացվի երեքշաբթի: Ռոբոտը կարողանում է արտահայտություններ արտաբերել, որոնց ձայնագրմանը Դոնալդ Թրամփն անձամբ է մասնակցել:
Դահլիճը հիմնադրվել է 1971 թվականին, այնտեղ ներկայացված են Միացյալ Նահանգների բոլոր նախագահները:











