Հայաստանը կարող է արեւային էներգիան այնպես օգտագործել, որով Հայաստանն այս ոլորտում կկարողանա անկախություն ձեռք բերել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
«Շաքարով կիսեմ էս ջան-ջիգյարը, ակնհայտ է, որ ավելի սահմանափակը փոքր-ինչ ընդլայնել ենք: Ինչո՞ւ մենք ունենք այս սահմանփակումները եւ ինչո՞ւ ենք ստեղծում գործիք, որով սահմանում ենք ամենացածր գին, որով սահմանափակելու ենք փոքր եւ միջին արտադրողներին համապատասխանեցնել այդ գնին: Երբ դուք խոսում եք նեղ կածանների մասին, ես գտնում եմ, որ սա հենց այն մարդկանց շահերից է բխում, ովքեր ուզում են այդ կածանները պահել: Մենք բարեփոխում ասելով պետք է այդ սահմանափակումները հանենք եւ Հայաստանը որեւէ տեսակի ռեսուրս չունենալով, արեւային էներգիան կարող է այնպես օգտագործել, որ կարողանանք անկախություն ձեռքբերել այս ոլորտում»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հերթական արտահերթ նիստն է հրավիրել:
Այն հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ: Նշենք, որ օրակարգում ներառված է 17 հարց, այդ թվում Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը:
Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտվել է, ինչպես ամեն տարի, Կառավարությունը անընդմեջ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ նստաշրջանում չքննարկված նախագծերն ընդունելու համար:











