Աշխարհի ամենամեծ Stratolaunch ինքնաթիռը դուրս է բերվել օդանավակայանի թռիչքուղի: Ինքնաթիռը ցուցադրող տեսագրությունը Twitter-ի իր էջին հրապարակել է Stratolaunch ընկերության ղեկավար, Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալլենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երեկ Stratolaunch-ը դուրս է բերվել Մոհավեի օդանավակայանի թռիչքուղի եւ հաջողությամբ անցել է գետնավարման առաջին փորձարկումը»,- գրել է Ալենը:

Տեսագրության մեջ երեւում է՝ ինչպես է ինքնաթիռը, աստիճանաբար թափ հավաքելով, դանդաղ շարժվում թռիչքուղու վրայով: Ինքնաթիռը ուղեկցվում է ավտոմեքենաներով: Սակայն հսկա օդանավը այդպես էլ օդ չի բարձրացել:

Stratolaunch-ը նախատեսվում է հրթիռ-կրիչների տեղափոխման համար: Օդանավի թեւերի երկարությունը 117 մետր է, քաշը` 230 տոննա: Հաշվարկների համաձայն՝ Stratolaunch-ը կկարողանա օդ բարձրացնել մինչեւ 250 տոննա բեռ: Սպասվում է, որ ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքային տեղի կունենա 2019 թվականին: