Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Ընտանեկան օրենսգրքում» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանն ժամանակ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքրվեց, թե ինչու է օրենքի նախագծից հանվել «հայրություն բառը»:
Նրա խոսքով, գործող օրենքում մայրության եւ մանկության կողքին կար հայրություն ձեւակերպումը, սակայն հիմա հայրություն ձեւակերպումը հանվել է. «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հայրությունը մեզ այլեւս պետք չէ, որ հանվել է թվարկումից»:
Ի պատասխան Սուրեն Քրմոյանը նշեց. «Այս ձեւակերպումները մենք բառացի համապատասխանեցնում ենք Սահմանադրությանը, ու դա չի նշանակում, որ հայրությունը դուրս է մնում»:











