Աժ «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու Ազգային ժողովի «կոմեդիա» քվեարկություններին եւ հեռանում է նիստերի դահլիճից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովն ակնհայտ կեղծիքով ընդունեց:
«Քիչ առաջ բոլորիս աչքի առաջ ակնհայտ կեղծիքով խորհրդարանական մեծամասնությունը սղղցրեց սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ այս ամբողջ կենացները, խորհրդարանական երկիր անցնելու մասին, բարեփոխումների մասին, փոքրամասնությանը հնարավորություն տալու մասին ընդամնեը հերթական կեղծիքներ են ու հերթական կոմեդիան: Այս պահին մենք դուրս ենք գալիս, որպեսզի այս կոմեդիա քվեարկությանը չմասնակցենք»,-ասաց նա:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովն էլ նրանց բարի ճանապարհ մաղթեց՝ նշելով, որ այն ինչ հայտարարում է ընդդիմությւոնը, չի համապաստախոնւմ իրականությանը. «Այն ինչ ասում է ընդդիմությունն՝ իրականության հետ որեւէ առնչություն չունի, Ազիզյանը կողմ է քվեարկել, Արփինե Հովհաննիսյանը թողել է իր դրական եզրակացությունը: Շարունակեք աշխատելը, գնում են, բարի ճանապարհ»:











