Ազգային ժողովում այս պահին քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 19-ին հերթական արտահերթ նիստն է հրավիրել: Այն հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ: Օրակարգում ներառված է 17 հարց, այդ թվում Դատական օրենսգրքի, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքի, Հանրագրերի մասին, Սահմանադրական դատարանի մասին օրինագծերը:
Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտվել է, ինչպես ամեն տարի, Կառավարությունն անընդմեջ արտահերթ նիստերի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ նստաշրջանում չքննարկված նախագծերն ընդունելու համար:











