Հայաստանի խորհրդարանն այսօր՝ դեկտեմբերի 21-ին, շարունակում է իր աշխատանքը: Մասնավորապես քննարկվում են նախօրեին առաջին ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերը:

Դրանց թվում են  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագծերը, ինչպես նաեւ «ՀՀ դատական օրենսգիրքը» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը»:

Հիշեցնենք, որ նախօրեին Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծին առաջին ընթերցմամբ ընդունվեց մեծ աղմուկով: Ավելի ուշ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շփոթել է եւ նշել, որ այն սահմանադրական օրենք է, մինչդեռ իրականում սահմանադրական օրենք է «Դատական օրենսգիրքը», որը նախօրեին ներկայացրել է Դավիթ Հարությունյանը: