ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հերքում է, թե երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել իր եւ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի միջեւ:
«Իհարկե, վեճ չի եղել եւ չի էլ կարող լինել: Քննարկում է եղել ընդամենը, առողջ մթնոլորտ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Մանուկյանը:
Հարցին, թե չի՞ կարծում, որ պատգամավորին ոչ հարիր պահվածք է դրսեւորում, Մանուկյանը պատասխանեց. «Այ եթե լիներ, հարիր չէր, բայց նման բան չի եղել»:
Դիտարկմանը, թե երեկ Նաիրա Զոհրաբայանը ասել է, որ իրենց միջեւ բարձ տոնով խոսակցություն է եղել, պատգամավորը չհամաձայնեց. «Ես չեմ կարծում, որ Նաիրա Զոհրաբյանը նման բան է ասել։ Քննարկում է եղել ընդամենը՝ առողջ մթնոլորտում»:











