Ես ընդհանրապես անտեսում եմ լրագրողների հարցերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ում կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում 2018 թվականի ապրիլից հետո։
Իսկ այն դիտարկմանը, թե ինքը պետական պաշտոնյա է եւ պարտավոր է լրագրողի հարցին պատասխանել, նախարարն արձագանքեց․ «Եղավ»։
Լրագրողի հարցին, թե նախարարը կարո՞ղ է մեջբերել Նժդեհի մտքերից, նախարարը անպատասխան թողեց եւ հեռացավ։











