Բուդը մենակ չուտեք, կարտոլով նոր տարի չենք անելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ նիստի ավարտին վարմակ կարգով նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
«Ալո»,- ներկաներին դիմեց նա ու հավելեց. «Սիրելի ժողովուրդ, արեք չկռվենք, դեմներս Նոր տարի ա: Հիմա ով ինչ արեց՝ արեց, Նիկոլ ջան, ապրես, շուտվանից էսքան երկար իրար չէինք տեսել: Մեր աշխատանքը մինչեւ 6-ն ա, չգիտեմ, ինչի՞ ենք կռվում: Արեք իրար Նոր տարի մաղթենք, առանց վիճելու, առանց վարկաբեկելու: Ում ձեռն ինչ կա, բաժնեք ժողովրդին: Որ բուդը մենակ չուտեք, կարտոլով նոր տարի չենք անելու: Ով ինչ շնորհք ունի մեր պատգամավորներից, իր ընտրատարածքում կարա իրա ժողովրդին օգնի: Եկեք ջան-ջիգյար ասենք, էթանք, շուն ու կատվի պես չբաժանվենք իրարից: Մեկա մեր խոսքն անցավ, մեծամասնությունն իր գործն արեց:»,-ասաց Սարոյանը՝ կոչ անելով լավ տրամադրությամբ բաժանվել իրարից:
Նրա խոսքով էլ ավարտվեց ԱԺ հերթական նստաշրջանը:
ԱԺ հաջորդ քառօրյան տեղի է ունենալու հունվարի 15-ին:











