Համացանցում  խուլ աղջկա հոլովակ է հայտնվել, որն իմացել է, որ եղբայր կամ քույր է ունենալու: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Daily Mirror» -ին:

8-ամյա Լյուսի Գրեյի ծնողները անհանգստանում էին, որ խուլուհամրերի լեզվով չեն կարողանա աղջկան հղիության մասին տեղեկացնել:
Սկզբում աղջկա մայրը՝ Լինդսեյը ցույց է տվել ուլտրաձայնային հետազոտության լուսանկարը եւ տիկնիկին մատնացույց արել: Սակայն երեխան որոշել է, որ իրեն հին նկար են ցույց տալիս:

Երբ Լինդսեյը բացատրել է, որ խոսքը իր մասին չէ, նա հետաքրքրվել է՝ արդյոք տատիկը հղի չէ: Բացասական պատասխան ստանալով՝ նա մտածել է եւ միանգամից ամեն ինչ հասկացել, հետո շտապել է մայրիկիի փորը գրկել: