Երեւանի ավագանու նիստին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը մատնացույց արեց իրենց խմբակցության նախկին անդամ Մնացական Պարակշիեւին եւ հայտարարեց, որ նա դավաճան է:
«Մեզ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցությանը, ժողովուրդն ընտրել է, որ ավագանիում աշխատանք կատարենք, սակայն, այժմ հայտարարում եմ, որ մեր խմբակցությունից երկուսը մեզ դավաճանել են եւ ահա դավաճաններից առաջինն այստեղ նստած է»,- ասաց Սոնա Աղեկյանը:
Մնացական Պարակշիեւը, Սոնա Աղեկյանին դիմելով, կոչ արեց լռել. «Ձենդ կտրի, շատ ես խոսում»:











