Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի եւ նախկին թիմակիցների միջեւ նիստի ընթացքում քիչ առաջ եւս մեկ միջադեպ տեղի ունեցավ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն իրենց նախկին թիմակիցներին՝ Մնացական Պարակշիեւին եւ Հայկ Պետրոսյանին անվանեց «միանգամյա օգտագործման իր»: Նա նշեց, որ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական  Պարակշիեւը Հանրապետական խմբակցության հետ կազմել են «ՀՀԿ-Պրիմ» խմբակցությունը:

«Նրանք դեռ տեղյակ չեն, որ իրենց միանգամյա օգտագործման իրերի նման օգտագործում եւ դեն են նետում: Այստեղ միայն մեկն  է, մյուս գործընկերը փախել է»,- ասաց նա:

Մնացական Պարակշիեւը հունից դուրս եկավ. «Չափն անցնում ես, ձենդ կտրի, այ դիշովկեք»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու առաջին նիստից հետո «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հայտարարեց, որ Պարակշիեւն ու Պետրոսյանը դավաճաններ են եւ պահանջեց մանդատը դնել: Վերջիններս, սակայն, միայն խմբակցությունից դուրս եկան: