Չինաստանի Շանսի նահանգի Տաիուան քաղաքի առեւտրի կենտրոններից մեկի մուտքի մոտ տեղադրվել է  արեւելյան տոմարով 2018 թվականի խորհրդանիշ շան հսկա ֆիգուր ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի  սանրվածքով ու հոնքերով, հայտնում է People's Daily China- ի թվիթերյան էջը:

Ոսկյա մազերով, հոնքերով ու քթով, վզին կարմիր շարֆով եւ ցուցամատը վեր պարզած շան մեծ ֆիգուրը  տեղադրվել  է  արեւելյան տոմարով նոր տարվա նախօրեին, որը կսկսի 2018 թվականի փետրվարի 18–ին։

Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ ԱՄՆ նախագահը հաճախ է բարձրացնում ցուցամատը քննարկումների ժամանակ, իսկ կարմիր շարֆը խորհրդանշում է Թրամփի կարմիր փողկապը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։