ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում սարսափելի ցրտերը հանգեցրել են օվկիանոսի սառցակալման։

YouTube-ի օգտատերը Ռայան Քենթին անօդաչուի վրա տեղադրված տեսախցիկով նկարելէ  սառույցները, որով ծածկվել է օվկիանոսը Բազզարդս նեղուցում (Buzzards Bay) եւ Օլդ-Սիլվեր Բիչում, Ֆալմութ քաղաքի մոտ։

Քեյփ-Քոդ թերակղզու մոտ ջրերի սառցակալումը հազվագյուտ երեւույթ է, վերջին անգամ նման բան եղել է 2015 թվականին, երբ ցրտերի պատճառով մեքենայի չափերի սառույցներ էին ափ դուրս գալիս։

Վերջին շաբաթներին մի շարք նահանգներում անոմալ ցուրտ է, որոշ քաղաքներում ջերմաստիճանը նվազել է մինչեւ մինուս 30 աստիճան։