Աֆրինի քրդերի ինքնապաշտպանության ուժերն անկեղծ ցավակցություն են հայտնել ռուս ժողովրդին Իդլիբ նահանգում ռուսաստանցի օդաչուի զոհվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Աֆրինի քրդերի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես՝ որպես Աֆրինի քրդերի ինքնապաշտպանության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, առաջին հերթին ցանկանում եմ ցավակցություն հայտնել ռուս ժողովրդին Իդլիբ նահանգում ռուսաստանցի օդաչուի զոհվելու կապակցությամբ․․․Ինձ թվում է, բոլորին էլ հայտնի է, թե ով է սատարում այդ ահաբեկչական խմբավորումներին։ Իդլիբում գտնվող խմբավորումները կարող են օգնություն ստանալ միայն Թուրքիայից»,-ասել է Հեդուն։  

Սիրիայում ռուսական Սու-25 գրոհիչ են խոցել

Աֆրինում հայտարարել են, որ Սիրիայում թուրքական ավիահարվածներին ու կրակոցներին զոհ է գնացել 150 մարդ

Աֆրինի հյուսիսում քրդուհին գրոհայինների տանկ է խփել

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ