Անդամահատելու են 1950-ական թվականների կինոյի լեգենդ Ժա Ժա Գաբորի աջ ոտքը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պատճառը 93-ամյա կնոջ մոտ զարգացող գանգրենան է:
Գաբորի ոտքը կկտրեն ծնկից ներքեւի մասից: Բժիշկները նշում են, որ վիրահատական միջամտությունն անհրաժեշտ է Գաբորի կյանքը փրկելու համար:
Հունգարուհի Ժա Ժա Գաբորն իր կարիերան Հոլիվուդում սկսել է 1952 թվականից: Նրան հաջողություն բերեց «Մուլեն Ռուժ» դասական ֆիլմը, որից հետո նա դարձավ այդ տարիների սեքս-խորհրդանիշը: Այդ ֆիլմից հետո Գաբորը, փաստացի, որեւե ֆիլմում գլխավոր դեր չի կատարել եւ իր գործունեությունը ծավալել է հեռուստատեսությունում:
Գաբորին հիվանդանոցում խնամում է ամուսինը՝ 66-ամյա Ֆրեդերիկ ֆոն Անհալտը: Արժե նշել, որ Անհալտն ինքը վերջերս հիվանդանոց էր ընկել, երբ սխալմամբ աչքի մեջ եղունգների լաք էր կաթացրել:




























