Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը պահանջել է մահապատժի ենթարկել պաղեստինցուն, ով Արեւմտյան ափին նախօրեին մահացու վրաերթի էր ենթարկել երկու իսրայելցի զինվորների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Իսրայելացիները պնդում են, որ վարորդի գործողությունները, որը փորձել է փախչել, սակայն ձերբակալվել է, դիտավորյալ բնույթ էին կրում:

«Մենք գործելու ենք ահաբեկչի մահվան դատավճռին հասնելու համար՝ ոչնչացնելով նրա տները եւ պատժելով բոլորին, ով օգնել է նրան», - ասել է նախարարը:

Վրաերթի զոհեր են դարձել սպա եւ զինվոր, եւս երկու զինվոր վիրավորվել է: Նրանք պահպանում էին հրեական Մեվո-Դոթան բնակավայրի շքամուտքերը, որը գտնվում է Արեւմտյան ափի հյուսիսային մասում: