Իրանը կոշտ դատապարտել է Սիրիայի վրա հարձակումն ու նախազգուշացրել ագրեսիայի հետեւանքների մասին ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին Al Jazeera-ն է հայտնել, մեջբերելով Իրանի ԱԳՆ հայտարարությունը։

Թեհրանը վճռականորեն դատապարտում է Սիրիայի դեմ ագրեսիան, ասվում է հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ Իրանը նախազգուշացնում է սիրիական տարածքի վրա հարձակումների բացասական հետեւանքների մասին ամբողջ տարածաշրջանի ու աշխարհի համար։

Իրանի ԱԳՆ-ն ամբողջ միջազգային համայնքին կոչ է արել դատապարտել ու համատեղ դիմակայել այդ ագրեսիային։

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հարվածներ են հասցրել սիրիական կառավարական օբյեկտներին ապրիլի 14-ի լույս գիշերը։ Ռուսաստանի ՊՆ-ն ճշգրտել է, որ Սիրիայում քաղաքացիական ու ռազմական օբյեկտների վրա կոալիցիան արձակել է «օդ- հող» դասի ավելի քան 100 հրթիռ ։

ՆԱՏՕ-ն աջակցել է ռազմական գործողությունը Սիրիայում

Սիրիային հարվածներ հասցրել են այն ժամանակ, երբ այդ երկիրը խաղաղ ապագայի շանս էր ստացել. Զախարովա 

Թրամփը հայտարարել է Սիրիայում «կետային հարվածներ» հասցնելու սկզբի մասին 

Սիրիայի ԱԳՆ․ եռակի ագրեսիան միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր 

Անկարան ողջունել է Սիրիայի դեմ արևմտյան կոալիցիայի հարվածները

Փարիզի գործողությունները Սիրիայում օրինական են․ Ֆրանսիայի ԱԳ նախարար