«Իմ քայլը» նախաձեռնության երթը հասավ Հանրապետության հրապարակ։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարները Ազատության պողոտայից իջել են քաղաքի կենտրոն։ Նշենք, որ երթը սկսվել էր Նոր Նորքի 7-րդ զանգվածում, անցել Ավան վարչական շրջանով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց եւ Դավիթ Անհաղթի փողոցներով, Ազատության պողոտայով, Տերյան փողոցով, Մաշտոցի պողոտայով եւ Ամիրյան փողոցով։

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել հրապարակում, այդ թվում՝ կարմիրբերետավորներ։

Ժամը 19-ին Հանրապետության հրապարակում մեկնարկելու է ընդդիմության հանրահավաքը։

Նշենք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել անհապաղ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել, իսկ ոստիկանությունը սպառնացել է դադարեցնել հավաքը։