«Իմ քայլը» նախաձեռնության անդամներն այսօր՝ ապրիլի 21-ին, յուրօրինակ ակցիա են կազմակերպել Երեւանում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօրվա երթին մայրիկները միացել են մանկասայլակների մեջ նստած փոքրիկների հետ: Երեխաների ձեռքին դեղին փուչիկներ են: Այս ակցիային նաեւ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն է միացել:

Նշենք, որ մեկ այլ խումբ էլ երթին միացել է հեծանիվներով: