«Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ»: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությանը:

Դիտարկմանը, թե այսինքն կո՞ղմ եք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, նա արձագանքեց. «Ասինքն եթե ասում եմ ժողովրդի թեկնածուի կողմից եմ, ի՞նչ է նշանակում դա»:

Հարցին, թե Հանրապետականի՞ց են իրեն ասել, որ կողմ քվեարկի, Ալեքսանյանը պատասխանեց. «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասել: Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ, էլ ինչ ասեմ»:

Այդուհանդերձ ՀՀԿ-ական պատգամավորը խուսափում էր Նիկոլ փաշինյանի անունը տալուց՝ նշելով. «Վայ մամա ջան, ժողովրդի թեկնածուն ով ա, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում ինձնից»:

Փաշինյանի օգտին քվեարկելու եք, որ ձեր բիզնեսնե՞րը պահեք՝ հարցին էլ արձագանքեց. «Ես բիզնեսներ չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, որ մենաշնորհները թող սաղ վերացնի»: