Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված սիրիական հրթիռներից մեկը խուճապ է առաջացրել հարսանիքի հյուրերի շրջանում: Միջադեպի հոլովակը հրապարակվել է համացանցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հոլովակում նախ հնչում է տագնապի ազդանշանը, ապա երկնքում է հայտնվում հրթիռը: Դրանից հետո նորապսակները եւ հյուրերը հապճեպ հեռանում են հարսանյաց հանդեսի վայրից:

Մայիսի 10-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտարարել էին, որ Սիրիայում իրանական ուժերը մոտ 20 հրթիռ են արձակել Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի դիրքերի վրա: Ի պատասխան Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին: