Փարիզի կենտրոնում անցորդներին վրա դանակով հարձակված տղամարդու հասցված վնասվածքներից հետո երկու մարդ ծայրահեղ վիճակում է: Այս մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտնել է Փարիզի ոստիկանության ղեկավար Պյեր Գոդենը, որը ժամանել է դեպքի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բացի այն մարդուց, որը վնասվածքներից հետո տեղում մահացել էր, երկու այլ անցորդ ծանր վնասվածքներ են ստացել եւ ծանր վիճակում են: Նրանք հոսպիատալցվել են: Եւս երկուսը թեթեւ վնասվածքներ են ստացել», - ասել է ոստիկանության վարչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրչներին հաղորդում էին, որ վիրավորվել է 8 մարդ: BFM-ի տվյալներով՝ եւս 4 մարդ շոկային վիճակում դիմել է բժշկական օգնության:

Դեպքը տեղի է ունեցել մոտ 21:30-ին Փարիզի երկրոդ շրջանի Մոնսինյի փողոցում:

Նախնական տվյալների համաձայն՝ դանակով զինված մարդը անկանոն հարվածներ է հասցրել անցորդներին: Արդյունքում 8 մարդ վիրավորվել է, երկուսը սպանվել, ներառյալ հանցագործը: Նրան չեզոքացրել են մոտակայքում գտնվող ոստիկանները: