Երեւանի կենդանաբանական այգում մայիսի 26-ին բացվեցին առյուծների, արջերի եւ գայլերի նոր ազատավանդակները, որոնք կենդանիների համար ապահովում են առավել լավ պայմաններ, հաղորդում է Econews.am-ը:
Բացման արարողությանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Պատանեկության ստեղծագործական կենտրոնի ղեկավար Նարե Արամյանը եւ այլ հյուրեր:











